National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
28.02.2022
Ադրբեջանի` մարդկության դեմ ուղղված հանցանքները պետք է միջազգային հանրության կողմից արժանանան համապատասխան արձագանքի եւ գնահատականի. քննարկում Ազգային ժողովում
1 / 4

Փետրվարի 28-ին` Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի եւ բռնագաղթած հայ բնակչության իրավունքների պաշտպանության օրը, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել  կոնֆերանս-քննարկում, որին մասնակցել են ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ:

Հանձնաժողովի նախագահը հիշեցրել է, որ 34 տարի առաջ` այս օրերին, խաղաղ հայ բնակչությունը  ենթարկվել է զանգվածային բռնությունների եւ խոշտանգումների: Պատգամավորն ընդգծել է, որ Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում  հայ բնակչության կոտորածները, էթնիկ զտումները, որոնք  հիշեցնում էին 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, պարբերական բնույթ են կրել: Ըստ նրա` շուրջ 30 տարի Ադրբեջանն իր երկրում այնքան հայատյացություն է սերմանել, որ Արցախի դեմ 2020 թվականին Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի օրերին ականատես ենք եղել անմարդկային դաժանությունների:  Ադրբեջանը, համալրելով մարդկության դեմ ուղղված հանցանքները, սպանել է հայ խաղաղ բնակչությանը, թիրախավորել մանկապարտեզները, դպրոցներն ու հիվանդանոցները: Թագուհի Թովմասյանի խոսքով` Ադրբեջանի` մարդկության դեմ ուղղված այդ հանցանքները պետք է միջազգային հանրության կողմից արժանանան համապատասխան արձագանքի եւ գնահատականի: «Ցանկանում եմ հերթական անգամ շեշտադրել` քանի դեռ չեն գործում պատասխանատվության մեխանիզմներ, Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը, միջազգային դրույթների ոտնահարումը, մարդկության դեմ ուղղված հանցանքները շարունակական բնույթ են կրելու», -  նշել է հանձնաժողովի նախագահը:

Մասնակիցները կարեւորել են նման քննարկումը, ընդգծել են այդ ուղղությամբ հետազոտական աշխատանքներ իրականացնելու, միջազգային հանրության հետ համագործակցության, պետական ռազմավարություն ունենալու, ինչպես նաեւ քաղաքական օրակարգ ձեւավորելու   անհրաժեշտությունը:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am